211652_close_icon
views-count207912 դիտում article-date 18:20 04-01-2020

Երևանի ոստիկանապետն ու կենտրոնի ոստիկանապետը Երևանում՝ «Վենեցիա» հյուրանոցային համալիրում, իրականացրել են հատուկ օպերացիա. կան բերման ենթարկվածներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 4-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել են Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալհասան Ադնան Հասան Ալ Համադիի նկատմամբ ավազակային հարձակում կատարողներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել էր ոստիկանության կենտրոնական բաժին, որ ժամեր առաջ Երևան քաղաքի Տիգրան Մեծի 8 հասցեի դալանում 3 հոգի կրփազենքով զինված ավազակային հարձակում են կատարել իր նկատմամբ՝ իրենից հափշտակելով իր մոտ եղած գումարը: Մինչ տուժած՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին քննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն էր տալիս, ոստիկանները Երևան քաղաքի Մովսես Խորենացի 217/19 հասցեում «Վենեցիա» հյուրանոցային համալիրից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 20-ամյա Հովիկ Սելիմյանին, 18-ամյա Մարատ Արզումանյանին և Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Վահագն Ավագյանին: Խուզարկությամբ Հ. Սելիմյանի մոտ հայտնաբերվել է կրփազենքը, իսկ վերջիններիս մոտ էլ հայտնաբերվել է իրար մեջ մաս-մաս արած հափշտակված գումարը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և Հ. Սելիմյանը ձերբակալվել է, իսկ Մ. Արզումանյանն ու Վ. Ավագյանը ստորագրությամբ ազատ են արձակվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտելու և կասկածյալներին տաք հետքերով հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանական օպերացիան կրել է «Հարամ փողով Նոր տարվա սեղանիդ բդի փողը չես փակի» անվանումը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր