211652_close_icon
views-count3306 դիտում article-date 15:25 04-01-2020

Իշխանափոխությունից հետո քաջալերվեցին այն դատավորները, որոնք իշխանությանը հաճո դատական ակտեր կայացրին, փոխարենը՝ իշխանության ցանկությունները չկատարած դատավորները հրապարակավ «քարկոծվեցին». փաստաբան. Tert.am

Ժողովրդի սպասելիքներն իշխանափոխությունից հետո այդպես էլ չարդարացվեցին, մենք միանշանակ իրավական պետություն չտեսանք: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/01/04/liparit-simonyan/3178577?fbclid=IwAR0HZ2DsGsR9eABaQv8sHZqm6kOoHzn1C5zg7H7B8wHbzEABugw2jOegRmY]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ անդրադառնալով 2019 թվականին իշխանության կատարած իրավական գործողություններին և կայացրած որոշումներին: «Իշխանափոխությունից հետո ավելի շատ քաջալերվեցին այն դատավորները, որոնք իշխանությանը հաճո դատական ակտեր կայացրին, փոխարենը՝ իշխանության ցանկությունները չկատարած դատավորները հրապարակավ «քարկոծվեցին»»,- ասաց նա: Փաստաբանը նշեց, որ անցյալ տարվա ընթացքում ոչ ցանկալի դատական ակտեր են կայացվել, սակայն չի կարող ասել, թե արդյոք դա իրավական չարաշահում էր: Ըստ նրա՝ մի քանի պաշտոնյաների հրաժարականները և հեռացումներն իրավական ոլորտից կարող են փաստել, որ այս իշխանության սպասելիքները որոշ պաշտոնյաներ չեն արդարացրել: «2020 թվականին հույս ունեմ, որ դատավորներին քողարկված հրահանգներ չեն տրվի, դատարանները չպետք է ինչ-որ ձևով ուղղորդվեն: Ինձ համար անհասկանալի է Հրայր Թովմասյանի դեմ քրեական հետապնդումը»,- ասաց փաստաբանը: Հարցին, թե իշխանափոխությունից հետո նոր կառավարության տված իրավական փոփոխությունների խոստումները գոնե որոշ չափով իրականացվե՞լ են, Սիմոնյանը պատասխանեց, որ նա փոփոխություն չի տեսել: Ըստ նրա՝ այն դատավորները, որոնք օբյեկտիվ էին, օբյեկտիվ են նաև հիմա, սակայն դա կախված չէ իշխանությունից: Նա նշեց, որ ամեն դեպքում դեռ իրավական համակարգում կան այնպիսի դատավորներ, որոնք «որսում» և կատարում են տվյալ պահին իշխող ուժի ակնկալիքները: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/04/liparit-simonyan/3178577?fbclid=IwAR0HZ2DsGsR9eABaQv8sHZqm6kOoHzn1C5zg7H7B8wHbzEABugw2jOegRmY]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր