211652_close_icon
views-count8930 դիտում article-date 19:42 04-01-2020

Հունվարի 1-4-ը հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած ավելի քան 180 վարորդ

Հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, իսկ 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 56 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել էր, իսկ 113-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2020 թ. հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 186 վարորդ, որից 65-ը՝ Երևանում: [i]ՀՀ ոստիկանություն[/i]

Նմանատիպ նյութեր