3886 դիտում
15:00 04-01-2020
Մինչև 2025թ.-ը կավարտենք Արցախի գյուղական համայքների ներքին ճանապարհների սալապատման աշխատանքները. Ա. Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հիմնականում մինչև 2025թ.-ը կավարտենք Արցախի բոլոր գյուղական համայքների ներքին ճանապարհների սալապատման աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, այժմ՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար եւ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Անցած ավելի քան մեկ տասնամյակում հանրապետության համաչափ զարգացման համար կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել՝ գյուղերում և քաղաքներում իրականացնելով խմելու ջրով ապահովելու, գազաֆիկացման, ճանապարհաշինության, դպրոցաշինության, համայնքային ժամանակակից կենտրոնների կառուցման և ենթակառուցվածքների ստեղծման բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք տեղերում մեծապես փոխել են կյանքի որակը:
Կցանկանայի անդրադառնալ այդպիսի մի ծրագրի, որը նախատեսում ենք նոր ծավալով շարունակել առաջիկա տարիներին: Խոսքը գյուղական համայնքների ներքին ճանապարհների սալապատմանն է վերաբերում: Ծրագրի մեկնարկը տրվել է 2011թ.-ին՝ Ճարտար համայնքից: Բյուջետային սուղ միջոցներով պայմանավորված՝ անցած տարիներին այս ուղղությամբ տարված աշխատանքները մեզ համար գոհացուցիչ չէին, չնայած այն հանգամանքին, որ «Հայկական գյուղերի զարգացման» հիմնադրամն (հիմնադիր՝ Վլադիմիր Ավագյան) այս ընթացքում շոշափելի աջակցություն է ցուցաբերել ծրագրի իրականացմանը՝ Ճարտարից բացի, նաև այլ համայքներում:
Կենսական նշանակության այս նախագիծը առաջիկա քաղաքական գործընթացներում հանդիսանալու է մեր նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկը, և, հաջողության դեպում, հիմնականում մինչև 2025թ.-ը կավարտենք Արցախի բոլոր գյուղական համայքների ներքին ճանապարհների սալապատման աշխատանքները: Իսկ ստորև ներկայացված տեսանյութը իմ պապենական Խաչմաչ գյուղի մասին է, որտեղ «ցեխին հրաժեշտ են տվել» 2017թ.-ին: Հատկանշական է, որ վերջին տարիների ընթացքում մեր գյուղից ոչ մի ընտանիք չի տեղափոխվել, հակառակը՝ Խաչմաչում վերջերս հաստատվածների օրինակներ ունենք»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1753 դիտում
18:49 10-01-2023
Արցախի սահմանային համայքների մի խումբ երեխաների համար ամանորյա միջոցառումներ են կազմակերպվել
3224 դիտում
22:40 05-10-2018
Ինչպես ավելի գրավիչ դարձնել գյուղական համայնքները. անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
4087 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1033 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան
1114 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել