211652_close_icon
views-count5946 դիտում article-date 21:41 03-01-2020

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԱԳՆ-ն խորապես մտահոգված է վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով։ Այս մասին այսօր՝ հունվարի 3-ին, ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն: Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է. «ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ձեռնարկած հրթիռային հարվածի արդյունքում Բաղդադի օդանավակայանի շրջանում [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/03/1144289/]սպանվել [/url]է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչության մեջ և հայտարարել, որ «ԱՄՆ-ը իր հանցավոր արկածախնդրության բոլոր հետևանքների համար պատասխանատվություն է կրելու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր