211652_close_icon
views-count9226 դիտում article-date 21:28 03-01-2020

Գյումրիից Աթենք, Երևանից Սալոնիկ` Ryanair-ով. սկսած 20 եվրոյից

Ryanair ավիաընկերության կայքում հայտնվել է Երևանից ու Գյումրիից նոր ուղղություններով թռիչքների ամրագրման հնարավորություն։ Ընկերության պաշտոնական կայքի համաձայն, սկսած մայիսի 11-ից կարելի է տոմս ամրագրել Երևան-Սալոնիկ ուղղությամբ։Արժեքը կսվում է 33 եվրոյից՝ 1 ուղղությամբ։ Գյումրի-Աթենք թռիչքներն իրականացվելու են մայիսի 12-ից, գինը՝ սկսած 20 եվրոյից, 1 ուղղությամբ։ Չվերթները սկսվելու են մայիսի 12-ից։ Հունվարից Ryanair-ը սկսում է թռիչքներ իրականացնել Երևանից Հռոմ ու Միլան, մարտից՝ Գյումրիից Մեմինգեն ուղղություններով։

Նմանատիպ նյութեր