211652_close_icon
views-count2398 դիտում article-date 22:59 02-01-2020

Հիլարի Քլինթոնը դարձել է բրիտանական հայտնի համալսարանի ռեկտոր

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ընտրվել է Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքում գործող Քուինս համալսարանի (Queen's University of Belfast) ռեկտորի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը։ Նշվում է նաև, որ նա ընտրվել է ռեկտորի պաշտոնում Հյուսիսային Իռլանդիայի զարգացմանը մեծ ավանդ ներդնելու շնորհիվ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Քլինթոնը ռեկտորի պարտականությունները ստանձնել է հունվարի 1-ից։ Նա կղեկավարի համալսարանը 5 տարի։ «Հպարտ եմ, որ օգնում եմ համալսարանի հեղինակությունը բարձրացնելուն»,-ասել է Քլինթոնը։

Նմանատիպ նյութեր