211652_close_icon
views-count4158 դիտում article-date 22:22 02-01-2020

Հայտարարվել են 2020 թվականի ամենաանվտանգ ավիաընկերությունների անունները

AirlineRatings պորտալը ներկայացրել է 2020 թվականի 20 առավել անվտանգ թռիչքներ իրականացնող ավիաընկերություններից ցանկը։ Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, ցուցակի առաջին հորիզոնականում է հայտնվել ավստրալական Qantas ավիափոխադրողը։ Այն կազմելիս հաշվի են առնվել վթարների և լուրջ իրադարձությունների մասին տվյալները, օդանավերի տարիքը, եկամտաբերությունը, այլ պարամետրեր։ Qantas ավիաընկերության մասին նշվում է, որ 99-ամյա պատմության ընթացքում ընկերությունը հարուստ փորձ է ձեռք բերել։ Այն նաև նորագույն տեխնոլոգիաներ է կիրառում։ Այն ախարհում առաջինն է սկսել իր օդանավերի շարժիչների աշխատանքին հետևել արբանյակների միջոցով։ Բացի այդ, լավ է աշխատում աերոնավիգացիոն համակարգը։ Հնգյակը եզրափակում են զելանդական Air New Zealand-ը, թայվանական EVA Air-ը, Արաբական Էմիրությունների Etihadը և քաթարական Qatar Airways-ը։ Պորտալը կազմել է նաև առավել անվտանգ լոուքոսթերների ցուցակը։ Առաջին տասնյակը համալրել են արաբական Air Arabia-ը, բրիտանական Flybe-ը, ամերիկյան Frontier-ը և Jetblue-ը, հոնկոնգյան HK Express-ը, հնդկական IndiGo-ն, մեքսիկական Volaris-ը, իսպանական Vueling-ը, կանադական Westjet -ը և հունգարական Wizz-ը։

Նմանատիպ նյութեր