211652_close_icon
views-count3194 դիտում article-date 20:25 02-01-2020

Թրամփին հաջողվել է իր նախընտրական քարոզարշավի համար ավելի քան 100 մլն դոլար հավաքել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր նախընտրական քարոզարշավի անցկացման համար արդեն իսկ հավաքել է 102,7 մլն դոլար։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է անանուն աղբյուրը։ Վերջինի տվյալներով՝ միայն 2019 թվականի վերջին քառորդում հավաքվել է 46 մլն դոլար, որը, ամենայն հավանականությամբ, կապված է դեմոկրատների կողմից Թրամփի դեմ իմփիչմենթ իրականացնելու նախաձեռնության հետ։ Աղբյուրը նաև նշել է, որ հավաքված գումարը գերազանցել է 2011 թվականին հավաքված գումարը։ Թրամփի նախընտրական քարոզարշավի ղեկավարի խոսքով՝ հավաքված գումարը վկայում է Թրամփի բարձր վարկանիշի մասին։ Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել 2020 թվականի նոյեմբեր ամսին։

Նմանատիպ նյութեր