211652_close_icon
views-count2545 դիտում article-date 18:17 02-01-2020

Այս հարցը սպառնալիք է պետական կայունությանը․ Գոհար Ղազինյանը անդրադարձել է փոքր ՀԵԿ-երին

Բնապահպանական փորձագետ Գոհար Ղազինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախարարության կողմից փոքր ՀԷԿ-երի վերլուծություններին։ «Փնտրում եմ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական տվյալները, վերլուծությունները փոքր հԷկերի և դրանց ազդեցության մասով շրջակա միջավայրի և սպառողի համար էլեկտրականության սակագնի բարձրացման մասով, չեմ գտնում, այնինչ այս հարցը հիմնականներից էր, որ ցնցում էր Հայաստանը: Գտնում եմ, որ, այս հարցը անմիջական սպառնալիք է պետական կայունությանը, քանի որ, ոռոգման ջրի սակավության պատճառով վտանգված է գյուղանտնտեսությունը, ապահովող ՀՀ-ի ՀՆԱի 40%ը, իր բացասական ազդեցությամբ համայնքների, գետային էկոհամակարգերի և Սևանի վրա: Տեղեկանք` 1988թ գործում էր 25 Փոքր ՀԷկ, 2017թ դրությամբ գործում է 178, լիցենզիա ստացել է և 39: Փոքր ՀԷկերը «համարվելով» ջերմոցային գազեր նվազեցնող նախագծեր, այսպես կոչված Մաքուր Զարգացման Մեխանիզմ, ստացել են արտոնություններ, դառնալով գեր-շահավետ բիզնես: Այդպես, Փոքր ՀԷկերի նախագծերը բնապահպանական փորձաքննություն չեն անցնում, սակագները 2դր-ց բարձրացված է մինչև 28 դր, բաշխիչ ցանցերը պարտավոր էր գնել Փոքր ՀԷկերի կողմից անբողջ արտադրած էլ-էներգիան, ջրաչափ չկա, ոչ գետի հոսքի, ոչ էլ գետի Փոքր ՀԷկ մտնող մասում, ջրի վարձ, այն է բնօգտագործմավ վճար չեն մուծում, միջազգային բանկերից, ստանում են էժան «կլիմայական» վարկեր»։

Նմանատիպ նյութեր