211652_close_icon
views-count4264 դիտում article-date 15:43 02-01-2020

Ռոբերտ Քոչարյանի թիմը հունվարի 8-ին Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի. Tert.am

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հունվարի 8-ին ՎՃռաբեկ դատարան բողոք է ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի գործով դեկտեմբերի 20-ի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի որոշման դեմ։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/01/02/qocharyan/3177990?fbclid=IwAR3uEAK5y5Fp6OyzB0dnslWPAXEyFlEC9rhQ8J_T9KwhI2b4Ca_D6tqUrwg]Tert.am[/url]-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Հիշեցնենք, որ Վերքննիչ դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկող պաշտպանների միջնորդությունը։ Հիշեցենք նաև, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար:

Նմանատիպ նյութեր