211652_close_icon
views-count13178 դիտում article-date 14:24 02-01-2020

Ուժգին երկրաշարժ՝ Իրանում

Իրանի հյուսիսում այսօր տեղի է ունեցել երկրաշարժ՝ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով Իրանի սեյսմոլոգիական կենտրոնին։ Ըստ կենտրոնի տվյալների՝ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով ժամը 04։29-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Խորասան-Ռազավի նահանգում, հիպոկենտրոնը՝ 8 կմ խորության վրա։ Առայժմ ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր