211652_close_icon
views-count2202 դիտում article-date 13:20 02-01-2020

2019-ին քաղաքական դաշտ բերված կեղծ օրակարգերով իրական աշխատանքն ստվերվում էր. Տարոն Սիմոնյան. tert.am

2019-ը բավականին ակտիվ խորհրդարանական տարի էր թե նախագծերի, թե քննարկված հարցերի տեսանկյունից: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/01/02/taron-simonyan/3177909]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Ըստ նրա՝ հասարակությունը շատ ակնկալիքներ ուներ խորհրդարանից, սակայն դրանց փոքր մասն է միայն հաջողվել իրականացնել: «Հեղափոխությունից հետո հասարակությունն ուղղակիորեն ԱԺ-ի առաջ արմատական օրենսդրական փոփոխությունների խնդիր էր դրել՝ սկսած հարկաբյուջետային քաղաքականությունից, ներդրումային և հարկային քաղաքականությունից և վերջացրած դատաիրավական քաղաքականությամբ: Բայց եթե մեկ տարվա կտրվածքով նայենք, որևէ էական փոփոխություն չկատարվեց և հիմնականում մակերսային, դիպվածային, հատվածային փոփոխություններ կատարվեցին, որոնք, էականորեն միջավայրը չփոխեցին: Հարկային քաղաքականությունը և վարչարարությունը մնացել է նույնը, ներդրումային միջավայրում որևէ աճ չունենք»,- մանրամասնեց նա: Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ էական օրենսդրական փոփոխություններ չեն եղել նաև դատաիրավական համակարգում, չնայած նրան, որ փոփոխությունների անհարժեշտության մասին պարբերաբար խոսել են: «Ընդամենը տարվա վերջին կառավարությունը ռազմավարական ծրագիր ընդունեց և դրանից բխող փոփոխություններ, ըստ էության, նախորդ տարի չկատարեց: Մենք ենթադրում էինք, որ գոնե աշնան նստաշրջանի ընթացքում քրեադատավարական, քաղդատավարական, վարչական դատավարության օրենսգրքի վերբերյալ փոփոխություններ կբերվեն, բայց դրանք էլ չբերվեցին: Այս առումով` բավականին բաց թողնված հնարավորությունների տարի էր»,- նկատեց նա: Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ բերված նախագծերին` անցումային արդարադատության ու վեթինգի վերաբերյալ քննարկումներին, Տարոն Սիմոնյանն ասաց. «Էականորեն երևում էր, որ ամբողջ քաղաքական դաշտը կեղծ օրակարգերով էր հագեցվում և ներկայացվում էր որպես ճգնաժամ, մինչդեռ որևէ ճգնաժամ չկա, օրերով, ամիսներով մարդիկ խոսում էին այդ թեմայից, որը, իմ կարծիքով, ուղղակի ճնշում էր դատական համակարգի վրա: Մի տարի ծախսեցինք անցումային արդարադատության գաղափարի վրա` հասկանալու համար, թե դա ինչ է, մինչդեռ ընդամենը պետք էր մի ժամ բացել համապատասխան գրականություն կարդալ և նոր միայն հայտարարություններ անել: Հետո վեթինգի վերաբերյալ հայտարություն արեցինք, հետո մի քանի ամիս ծախսեցինք հասկանալու համար, թե դա ինչ է: Կեղծ օրակագը ստվերում էր իրական աշխատանքը»,- ասաց նա: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/01/02/taron-simonyan/3177909]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր