211652_close_icon
views-count29758 դիտում article-date 20:24 01-01-2020

Արցախում հիվանդության հետևանքով զինծառայող է մահացել

Հունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր