211652_close_icon
views-count3858 դիտում article-date 19:59 01-01-2020

Ալեքսիս Օհանյանն Արարատի ֆոնին արխիվային լուսանկար է հրապարակել ու պատմել Հայաստանում բնակվելու ամիսների մասին

Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում ամփոփել է իր կյանքի անցած տասնամյակն ու Հայաստանում՝ Արարատի ֆոնին արված արխիվային լուսանկար է հրապարակել: «2010-ի սկզբին ես սպառնված էի: Մենք վաճառել էինք Reddit-ը, և ես դարձա դարձա Conde Nast-ի մենեջեր։Ես բացարձակ լավ մենեջեր չէի: Ես զբաղեցնում էի ինձ աշխատանքով՝ մորս կորստի մասին ճմտածելու համար: Ես հեռանալու և վերալիցքավորվելու կարիք ունեի, հետևաբար ես կամավորագրվեցի Kiva-ին՝ Հայաստանում, և մի քանի ամիս ապրեցի այնտեղ: Դա իմ առաջին այցն էր հայրենիք, այն ինձ օգնեց վերածնվել»,-գրել է նա: Օհանյանը նշել է, որ անցած տասնամյակի ընթացքում ստեղծել է այլ ընկերություններ, գիրք է գրել ր ստացել է Reddit-ին երկրորդ անգամ օգնելու հնարավորություն: Որպես անցած տասնամյակի ձեռքբերում նա նշել է կնոջը հանդիպելն ու դստեր ծնունդը: «Այժմ ես իմ ժամանակը ծախսում եմ ավելի լավ ապագա ունենալու համար տեխնոլոգիաներ ստեղծելու վրա»մ-գրել է նա:

Նմանատիպ նյութեր