211652_close_icon
views-count7260 դիտում article-date 18:07 01-01-2020

Ինչո՞ւ Ամանորի գիշերը չի հնչել ՀՀ օրհներգը. Արման Աբովյան

Ամանորի գիշերը չի հնչել ՀՀ օրհներգը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Մի փոքր շեղեմ «Բրեգովիչի» երաժշտությունից ազդված իմ համաքաղացիներին մի պարզ հարցով։ Հանկարծ ոչ ոքի մտքով չանցնի, որ «ձվի մեջ մազ եմ» փնտրում, բայց հազար ներողություն ժողովուրդ ջան() ...ինչո՞ւ երեկ ժամը 00:00 չհնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։Հիշեցնեմ , որ այս պահանջը հստակ ամրագրված է օրենքով։ Հհմմ... ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ Հոդված 4. Հայաստանի Հանրապետության... 1. Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ... ...գ) Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո: Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է: Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով»:

Նմանատիպ նյութեր