211652_close_icon
views-count99765 դիտում article-date 18:28 01-01-2020

Ալիևն ամանորյա ուղերձում հայտարարել է, թե 2019-ին Ադրբեջանը հասել է իր բոլոր նպատակներին

Անցած տարում Ադրբեջանը հասել է իր առջև դրված բոլոր նպատակներին՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահն ամանորյա ուղերձում: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30355024.html]«Ազատությունը»[/url]։ Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ Իլհամ Ալիևը պնդել է, թե Բաքվի դիրքորոշումը չի փոխվել.- «Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է, և բոլոր միջազգային նորմերով՝ Ադրբեջանի անքակտելի մասը»: «Ադրբեջանի տնտեսական հզորությունը, ռազմական ուժը, ժողովրդագրական աճը ամրապնդում են մեր դիրքերը: Ես վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ալիևը:

Նմանատիպ նյութեր