211652_close_icon
views-count2561 դիտում article-date 16:32 01-01-2020

Ճապոնիայի կայսրն ամանորյա ուղերձում երջանկություն է մաղթել բոլոր մարդկանց

Ճապոնիայի կայսր Նարահիտոն ամանորյա ուղերձ է հղել, որում իր հպատակներին և աշխարհի բոլոր մարդկանց երջանիկ տարի է մաղթել։ Ուղերձը տեղադրված է կայսերական պալատի վարչության կայքում, հաղորդում է [url=https://mainichi.jp/english/articles/20200101/p2g/00m/0na/001000c]mainichi.jp[/url]-ն։ Կայսրը նշել է, որ անցած տարվա մայիսին կայացած իր թագադրության օրվանից «ամեն օր ծառայում է՝ ժողովրդի երջանկության համար աղոթելով»։ Նա երախտագիտություն է հայտնել բոլորին, ովքեր իրեն շնորհավորել են գահին բարձրանալու կապակցությամբ։ «Դրա հետ մեկտեղ անցած տարի եղել են թայֆուններ և ջրհեղեղներ, որոնց հետևանքով զոհվել են մարդիկ։ Ես խորապես ողբում եմ այդ կապակցությամբ։ Ես մտածում եմ անտուն մնացած մարդկանց մասին, որոնք մինչև հիմա այս ցուրտ օրերին զրկանքներ են կրում։ Աղոթում եմ, որ այս տարին անցնի առանց տարերային աղետների։ Թող նոր տարին Ճապոնիայի և մարդկանց համար ամբողջ աշխարհում լինի երջանիկ։ Դա մաղթում եմ ամբողջ սրտով և կծառայեմ հանուն դրա»,- ասվում է միապետի ուղերձում։ Սկսված 2020-ը ճապոնական տարեհաշվարկում դարձավ անցած տարվա մայիսին գահը ստանձնած Նարահիտո կայսեր գահակալման ժամանակաշրջանի՝ Ռեյվի 2-րդ տարին։ [img]https://st0.shamshyan.com/editor/0634764001577881852609467.jpg[/img] 2020-ի առաջին օրվա առավոտյան կայսրը և ողջ կայսերական ընտանիքը, ինչպես նաև վարչապետը և խորհրդարանի պատգամավորները կայսերական պալատում մասնակցել են Նոր տարվա ծիսակատարությանը, որի ժամանակ Նարահիտո կայրը հայտարարել է, որ «աղթում է ժաղովրդի երջանկության և երկրի զարգացման համար»։ Օրվա երկրորդ կեսին նա կընդունի արտասահմանյան դեսպանների շնորհավորանքները։

Նմանատիպ նյութեր