211652_close_icon
views-count2993 դիտում article-date 16:13 01-01-2020

Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ հարձակումից հետո 750 ամերիկացի զինծառայողներ կուղարկվեն Իրաք. Պենտագոն

Իրաքում ԱՄՆ դեսպանատան դեմ իրականացված հարձակումից հետո Միացյալ Նահանգները որոշել է տարածաշրջան ուղարկել մոտ 750 զինծառայող: Ինչպես տեղեկացնում է [url=https://www.cbsnews.com/news/u-s-embassy-attack-iraq-u-s-to-send-750-troops-to-middle-east-after-attack-in-baghdad/]cbsnews[/url]-ը, այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը: Երեկ ցուցարարները ներխուժել էին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տարածք: Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել էր, որ տուժածների թվում ամերիկացի դիվանագետներ չեն եղել: ԱՄՆ-ն հարձակման համար մեղադրել էր Իրանի իշխանություններին, պաշտոնական Թեհրանը ժխտել էր մեղադրանքը: «Մոտավորապես 750 զինծառայողներ անհապաղ կմեկնեն տարածաշրջան: Լրացուցիչ ուժերը մեկնելու պատրաստ կլինեն մի քանի օրվա ընթացքում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պենտագոնի ղեկավարը: Նա հավելել է, որ խոսքը 82-րդ օդա-դեսանտային դիվիզիայի զինծառայողների մասին է: ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիաներն սկսվել էին Սիրիայում և Իրաքում գործող շիական խմբավորումների դեմ ամերիկյան անօդաչուների հասցրած հարվածներից անմիջապես հետո:

Նմանատիպ նյութեր