28871 դիտում
15:38 01-01-2020
Ամանորի գիշերը ՃՈ-ն հայտնաբերել է ոգելից խմիչք օգտագործած 25 վարորդի, գրանցվել է 4 ՃՏՊ, զոհեր չկան. Էդգար Ջանոյան
Ամանորին ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում Հանրապետությունում արձանագրվել է 4 ճաննապարհատրանսպորտային պատահար,հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 25 վարորդ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Ամանորին ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում հունվարի լույս 1-ի գիշերը՝ ժամը 24.00-ից մինչև 12.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, 3 քաղաքացի դիմել է բուժզննության:
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 19 վարորդ: Հանրապետության մարզերում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1 ինքնավթար: Բուժզննության է դիմել 4 քաղաքացի:
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 6 վարորդ։
Պատահարների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չկան»,- հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Նմանատիպ նյութեր
8942 դիտում
19:42 04-01-2020
Հունվարի 1-4-ը հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած ավելի քան 180 վարորդ
6059 դիտում
22:35 21-11-2017
Երևանում անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերը բացառելու նպատակով հսկողությունը կխստացվի
Այս բաժնից
2425 դիտում
18:49 29-04-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (28.04.2024 թ․)