211652_close_icon
views-count10155 դիտում article-date 12:02 01-01-2020

Ներիր և ձեռք կբերես խաղաղություն․ հունվարի 1-ը Խաղաղության համաշխարհային օրն է

Խաղաղության համաշխարհային օրը (World Day of Peace) ռոմանո-կաթոլիկ եկեղեցու տոնն է, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին: 1967թ Հռոմի պապ Պողոս 6-րդը դեկտեմբերի 8-ը հռչակել էր Խաղաղության համաշխարհային օր: Կաթոլիկների մոտ այդ տոնը կոչվում է խաղաղության մասին համաշխարհային աղոթքների օր: Այն նշում են յուրաքանյուր նոր տարվա առաջին օրը: 1969թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Խաղաղության համաշխարհային օրը պաշտոնական տոն է ճանաչել, որի ընթացքում հավատացյալները Աստծուն խնդրում են դադարեցնել բոլոր պատերազմները և Երկրում խաղաղություն հաստատել, հայտնում է Calend-ը: Խաղաղության համաշխարհային օրվա ընդհանուր նշանաբանն է «Ներիր և ձեռք կբերես խաղաղություն»: Բոլոր հավատացյալներին ուղղված իր ամենամյա տոնական ուղերձում Հռոմի պապը արծարծել է աղքատության դեմ պայքարի, Երկրի վրա խաղաղության հաստատման, միջազգային և միջպետական հարաբերություններում լարվածության թուլացման, մարդու և կանանց իրավունքների, տնտեսական զարգացման թեմաները:

Նմանատիպ նյութեր