211652_close_icon
views-count2745 դիտում article-date 11:48 01-01-2020

Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում զինված հակամարտություն ունենալ Իրանի դեմ. Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդայում լրագրողների հետ զրույցում: «Ցանկանո՞ւմ եմ ես պատերազմ: Ոչ, ես ցանկանում եմ խաղաղություն, ես սիրում եմ խաղաղությունը: Իրանը պետք է ձգտի խաղաղության ավելին, քան ցանկացած ուրիշը»,-ասել է նա՝ պատասխանելով հնարավոր ռազմական սցենարի մասին հարցին: Նա նշել է, որ ռազմական հակամարտությունը լավ գաղափար չէ նաև Իրանի համար: «Չեմ կարծում, որ Իրանն ուզում է, որ դա տեղի ունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը: Ավելի վաղ Թրամփը Թվիթերում կատարել էր գրառում և լուրջ հետևանքներ էր «խոստացել» Իրանին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ցույցը վերաճել էր անկարգության, ինչին ի պատասխան դեսպանատան անվտանգության ծառայությունն ու Իրաքի ոստիկանությունն արցունքաբեր գազ էին կիրառել և նախազգուշական կրակոցներ էին արձակել: Տուժել է 20 մարդ:

Նմանատիպ նյութեր