211652_close_icon
views-count3594 դիտում article-date 19:50 31-12-2019

«Ձմեռ Պապի» կերպարով 86 հայտատուից դրական եզրակացություն է ստացել 35-ը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունում իրականացված կերպարների արտոնագրման ստուգատեսին «Ձմեռ Պապի» կերպարով մասնակցել է 86 հայտատու, որոնցից դրական եզրակացություն է ստացել 35-ը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/31/yerevan/3177448]Tert.am[/url]-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այսպիսով արտոնագրման դրական եզրակացության համար հիմք են ընդունվել հետևյալ չափանիշները. արտաքին տեսքի համապատասխանություն, հագուստի պատշաճ վիճակ և մաքրություն, հաղորդակցվելու կարողություն, հանելուկների, բանաստեղծությունների իմացություն, առոգանություն, ձայնային տեմբր, կերպավորման բնականություն, ինտերակտիվ խաղերի մասնակցության հմտություններ «Ձմեռ պապիների ու Ձյունանուշների, ինչպես նաև մյուս թեմատիկ կերպարների գործունեության վերահսկողությունն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը, աշխատակազմի մշակույթի վարչությունը, աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները: Արտոնագրերը նախատեսված են ս/թ. դեկտեմբերի 21-ից մինչև 2020 թ. հունվարի 13-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար: Հավաստագրի համաձայն՝ նշված կերպարներին թույլատրվել է հանդես գալ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում, Երևանի 2750-ամյակին նվիրված Շատրվանների պուրակում և Շառլ Ազնավուրի հրապարակում, ընդ որում՝ հավաստագիր ստացած 35 կերպարից միայն 10-ին է թույլատրվել հանդես գալ նշված բոլոր վայրերում, իսկ մնացած կերպարների հավաստագրերում նշվել են սահմանափակումներ»,-ասված է պատասխանում: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/31/yerevan/3177448]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր