211652_close_icon
views-count2186 դիտում article-date 18:50 31-12-2019

ԱՄՆ ընդդիմադիր դեմոկրատները պահանջում են հրապարակել Թրամփի հարկային հայտարարագրերը

2019 թվականին մի քանի հայցեր են ներկայացվել դատարաններ, պահանջելով տեղեկություններ ստանալ նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական միջոցների մասին: 2020 թվականի մարտ ամսին երկրի Գերագույն դատարանը սկսելու է քննել այդ հայցերից երեքը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5225640.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Ընդդիմադիր դեմոկրատները երկար ժամանակ է, որ պահանջում են հրապարակել Թրամփի հարկային հայտարարագրերը, տեսնելու համար, թե արդյոք նա չունի շահերի բախում, արդյոք նա չի ստել հարկային փաստաթղթերը ներկայացնելիս, եւ թե արդյոք չի շահել 2017 թվականի հարկային իր բարեփոխումների արդյունքում: Դատական որոշ հայցերի համաձայն էլ Վաշինգտոնում գտնվող Թրամփի միջազգային հյուրանոցը ոտնահարել է կաշառատվության դեմ գործող օրենքները: Վերլուծաբանները հիշեցնում են Թրամփի միջազգային հյուրանոցում Սաուդյան Արաբիայի կողմից անցկացված գալա միջոցառումը, ինչը կարելի է համարել, ասում են նրանք, նախագահին սիրատածելու միջոց: Թրամփը հերքում է նախագահի իր պաշտոնն իր շահերին ծառայեցնելու մեղադրանքները, իսկ միայն 2019 թվականի երրորդ կիսամյակում Թրամփի սեփականություն համարվող հաստատությունները 125 միլիոն դոլար են հատկացրել նրա նախընտրական արշավի համար: Սեպտեմբեր ամսին էլ դեմոկրատները քաղաքական հարձակումներ սկսեցին ընդդեմ փոխնախագահ Մայք Փենսի, որը Իռլանդիա կատարած այցի ընթացքում հանգրվանել էր Թրամփին պատկանող առողջարանում: Դրանից մեկ ամիս անց Թրամփը ստիպված եղավ հրաժարվել 2020 թվակնին Մեծ յոթնյակի գագաթաժողովը Մայամիի իր առողջարանում անցկացնելու ծրագրից: Նույն ամսին Թրամփի կազմակերպությունը հայտարարեց Վաշինգտոնի Թրամփի հյուրանոցը վաճառելու կամ վարձակալության տալու մտադրության մասին` ելնելով էթիկայի հետ կապված խնդիրներից: Սակայն հյուրանոցը գտնվում է ԱՄՆ-ի դաշնային կառավարությանը պատկանող շենքերից մեկում, եւ դրա վաճառքը կարող է առաջ բերել շահերի բախման հետ կապված նոր խնդիրներ: Եվ ինչպես վերլուծաբաններն են ասում, միլիարդատեր նախագահի ֆինանսների հետ կապված խնդիրները շարունակվելու են 2020-ին:

Նմանատիպ նյութեր