211652_close_icon
views-count1804 դիտում article-date 16:05 31-12-2019

Ամուր կամքի և նպատակասլացության շնորհիվ նախանշված ծրագրերը կդառնան հասանելի. Արմեն Մուրադյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի ապագա բժիշկներ, համալսարանականներ ու գործընկերներ շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մաղթում եմ, որ 2020 թվականը լինի առողջության, խաղաղության և առաջընթացի տարի։ Տարեվերջին ամփոփելով իրագործված ծրագրերը՝ վստահ քայլերով շարժվում ենք առաջ: Անցնող տարին կարող ենք համարել արդյունավետ, քանի որ մեզ հաջողվեց հաղթահարել բազում մարտահրավերներ, ունեցանք վերելքներ ու վայրէջքներ, որոնց շնորհիվ կրկնապատկվում է փորձը, ավելի է ամրապնդվում մեր դիրքը՝ մոտեցնելով մեզ համընդհանուր նպատակին՝ այն է բժշկական կրթության համար ապահովել լավագույն պայմաններն ու հնարավորությունները: Բժշկական բուհը, որը շուտով կթևակոխի 100-ամյակ, շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ կրթել ու պատրաստել ապագա բժիշկներ։ Համատեղ աշխատանքի ու կյանքի կոչված ծրագրերի շնորհիվ ԵՊԲՀ-ն այսօր իր վստահելի տեղն ունի ոչ միայն Հայաստանի, այլև բժշկական կրթություն ապահովող արտերկրի լավագույն բուհերի շարքում։ Յուրաքանչյուրն իր ամենօրյա աշխատանքով կարևոր ներդրումն ունի մեր մեծ կամպուսի կայացման և զարգացման գործում։ Պահպանելով բուհի մեկդարյա ավանդույթները՝ պետք է պատասխանատու լինենք բոլոր այն նորարարությունների ներդրման համար, որոնք ժամանակի պահանջն են ու հրամայականը։ Վստահ եմ՝ ամուր կամքի և նպատակասլացության շնորհիվ նախանշված ծրագրերը կդառնան հասանելի, և արդյունքները կգերազանցեն նույնիսկ ամենահավակնոտ սպասելիքները։ Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ շնորհավորել տոնական օրերին բուժհաստատություններում հերթապահող, սահմանում գտնվող հիվանդին ու զինվորին մեծ հոգատարությամբ վերաբերող, իրենց պարտքը կատարող ու կոչմանը հավատարիմ բուժաշխատողներին: Թող գալիք տարում իրագործվեն բոլոր նպատակները, կատարած աշխատանքը լինի արդյունվետ և նպաստի լավագույն կրթության ապահովմանը, առողջապահական համակարգի բարելավմանը։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ [b] Արմեն Մուրադյան ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր[/b]

Նմանատիպ նյութեր