211652_close_icon
views-count38994 դիտում article-date 22:26 30-12-2019

Փրկարարը, ով իր գործընկերների հետ բազմաթիվ կյանքեր է փրկել, այսօր մեր օգնության կարիքն ունի. եկեք փրկենք նրա 5-ամյա դստերը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փ/ծ սերժանտ Գրիգոր Սաֆարյանի դուստրը՝ 2014 թվականին ծնված Լիլիթ Գրիգորյանը բոլորիս օգնության կարիքն ունի: Ծննդյան օրվանից օրեր անց բժիշկները աշխորոշել են՝ արյան վարակ, օստիոմելիտ՝ երեխայի ոսկորները դեֆորմանում են: Լիլիթը բուժվել, վերականգնողական կուրսեր է անցել Հայաստանում, հետազոտվել Իսպանիայում, Գերմանիայում: Վիրահատությունն անխուսափելի է, եթե երեխան չվիրահատվի եւ վարակը խորանա, Լիլիթը կկորցնի քայլելու կարողությունը: Գերմանիայի կլինիկաներից մեկում Լիլիթին վիրահատություն է նշանակված 2020 թվականի փետրվարի 4-ին: Պահանջվում է 20 000 եվրո, ծնողներն այս պահին հաջողել են հավաքել 8 000 եվրո: Յուրաքանչյուրիս փոքրիկ օգնությունը կարող է դառնալ Լիլիթին փրկելու բաղադրիչ: Ամեն մեկս մեկ կաթիլ ջրով կարող ենք հզոր օվկիանոս ստեղծել: Օգնենք փոքրիկ Լիլիթին ապրելու լիարժեք կյանքով: Օգնենք փրկել փրկարարի դստերը: Հաշվեհամարները Լիլիթի մոր՝ Սոնա Ղազարյանի անունով են. [b]IDBANK Հայկական դրամով՝ 11814012131000 Եվրոյով՝ 11814012131002 Ամերիկյան դոլարով՝ 11817066874302 Ռուսական ռուբլով՝ 11817066874301[/b] Օգնել ցանկացողները կարող են գումարներ փոխանցել նաեւ [url=https://www.leetchi.com/c/help-for-lilit]առ-ցանց[/url] Լիլիթ Գրիգորյանի ծնողների հեռախոսահամարները. [b]Հայր՝ Գրիգոր Սաֆարյան 093 27 83 34 Մայր Սոնա Ղազարյան 055 70 50 67[/b]

Նմանատիպ նյութեր