211652_close_icon
views-count3753 դիտում article-date 20:39 30-12-2019

«Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել

Դեկտեմբերի վեցին «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր բաց նամակ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար հարգարժան Սուրեն Պապիկյանին։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պատասխանել է մեր բաց նամակին։ Ի պատասխան նամակին Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնում է, որ ՊԳԿԿ հանդիսանալով Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի 100 % պետական բաժնեմասի կառավարման լիազոր մարմին առաջարկում է կինոլորոտի զարգացմանը և ընկերության առողջացման ուղղված նախատեսվող քայլերը ներկայացնել ծրագրի տեսքով։ Ծրագիրը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կքննարկվի կոմիտեում և այն կիրականացվի հավանության արժանանալու դեպքում։ «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն ողջունում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից քաղաքացիական ակտիվ հասարակության ամրապնդմանը և կայացմանը ուղղված այս քայլերին։ «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն պատրաստ է ներկայացնել նախարարությանը իր իրատեսական, կրթական և հետաքրքրաշարժ ծրագրերը ուղղված Հայֆիլմի բրենդի վերածննդին։ HaykHayk Հարգանքներով` [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=797890364015722&id=100013842969752]Հայ կինոյի վերածնունդ ՀԿ[/url]

Նմանատիպ նյութեր