211652_close_icon
views-count2223 դիտում article-date 21:47 30-12-2019

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է սահմանագոտի

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը դեկտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է զինված ուժերի N զորամասի մարտական հենակետերից մեկում: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շնորհավորել է դիրքապահներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, տոկունություն և անվտանգ ծառայություն:

Նմանատիպ նյութեր