211652_close_icon
views-count2851 դիտում article-date 17:11 30-12-2019

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, այդ թվում` Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին: «[url=https://armenpress.am/arm/news/1000538.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին: «Դեկտեմբեր ամսվա ընթացքում մեր կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են բոլոր անձանց, ովքեր ձերբակալվել են և Լեռնային Ղարաբաղում, և Ադրբեջանում: Այցելության ընթացքում մեր ներկայացուցիչները ստուգել են անձանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները և օգնել պահպանել կապը ընտանիքի անդամների հետ»,- ասաց Ամատունին: 2018 թ. հուլիսի 15-ից Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը գերեվարված է և գտնվում է Ադրբեջանում: Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Արայիկ Ղազարյանը 2018 թվականի օգոստոսի 12-ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել էր և հայտնվել Ադրբեջանում: Ավելի ուշ, Ադրբեջանը հայտարարել էր, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ:

Նմանատիպ նյութեր