211652_close_icon

Հունվարի 1-5-ը անչափահասների համար թանգարանները կլինեն անվճար

views-count2160 դիտում article-date 14:02 30-12-2019
2020 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ ներքոնշյալ թանգարանները անչափահասների (մինչև 18 տարեկան) համար կլինեն անվճար: Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Օգտվեք այս հնարավորությունից, Ամանորի տոներն անցկացրեք ընտանիքի հետ մշակութային մեր օջախներում: 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում. Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան,Մարտիրոս Սարյանի տուն թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Հովհաննես Թումանյանի թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Երվանդ Քոչարի թանգարան, Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու)»,- գրել է Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր