211652_close_icon
views-count2428 դիտում article-date 13:48 30-12-2019

«Պահպանեք սահմանադրական օրենքի պահանջները». ՍԴ 7 դատավորներ հանդես են եկել հայտարարությամբ

Սահմանադրական դատարանի 7 անդամներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում են քրեական վարույթի շրջանակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի պահանջները: Հայտարարությունում ասվում է. ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածով սահմանվում են նաեւ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողություններ կատարելու պահանջները, այն է՝ այդ գործողությունները կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի եւ դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը՝ ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն: Իրավասու մարմիններին հորդորում ենք քրեական վարույթի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի վերոհիշյալ պահանջները: Անկախ ստեղծված իրավիճակից՝ աշխատում ենք բնականոն հունով, հավատարիմ մնալով Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը, շարունակելով ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործելով անկախ եւ անաչառ: [b]Ալվինա Գյուլումյան Արեւիկ Պետրոսյան Արման Դիլանյան Հրանտ Նազարյան Աշոտ Խաչատրյան Արաիկ Թունյան Ֆելիքս Թոխյան»:[/b]

Նմանատիպ նյութեր