211652_close_icon
views-count2793 դիտում article-date 18:37 29-12-2019

Արսեն Բաբայան. Դատական համակարգի վրա ճնշումները կշարունակվեն այնքան, մինչև իշխանությունը չհասնի իր նպատակին. Tert.am

Մեր երկրում ավելի քան մեկ տարի գործում են երկակի ստանդարտներ, այսինքն՝ մեկին կարելի է թույլ տալ մի բան, որը չի կարելի մյուսին, մեկին ենթարկում են պատասխանատվության, մյուսին երբևէ բան չեն անում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/29/arsen-babayan/3176173?fbclid=IwAR3n6eqDEBlgUBttAj7YHT0PiTP5GiG4jTO_gk6pVZxIReKUsU8AQsuvxHk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով վարչապետի ֆեյբուքյան հրապարակմանը և կից գրառմանը, որում վարչապետը նշել էր, թե այս երկիրը թալանածները, այս իրականությունը կերտածները, «նոտարական գրասենյակներ գողացածները դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին»: Արսեն Բաբայանի խոսքով, այս կերպ խախտվում է իրավական պետության սկզբունքը, չնայած որ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել էր իրավական պետություն կառուցելու մասին: «Այո՛, հայտարարել էր, բայց մենք տեսանք, որ մեկուկես տարվա ընթացքում այդ ուղով չենք գնում: Տեսանք հակառակն ապացուցող փաստեր: Բազմաթիվ գործեր, բազմաթիվ երևույթներ, որոնք ապացուցեցին, որ ոչ միայն իրավական պետություն կառուցելու ճանապարհով չենք գնում, այլ եղածն էլ փչացնում ենք»,– ասաց նա: Արսեն Բաբայանը նկատեց, որ այսպիսի միջոցներով փորձում են դատական իշխանությանը ճնշել, ապա ավելացրեց, որ ճնշումները չեն դադարում և կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև իշխանությունը չհասնի իր հիմնական նպատակին՝ ենթարկի դատական համակարգն ամբողջ ծավալով:

Նմանատիպ նյութեր