211652_close_icon
views-count1586 դիտում article-date 17:00 29-12-2019

Դոնբասում սկսվել է գերիների փոխանակման գործընթացը

Գորլովկայի մոտակայքում այսօր առավոտից սկսվել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների և Կիևի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն: Գերիներին տեղափոխող ավտոբուսը ժամանել է Մայորսկի անցակետ, որտեղ էլ տեղի է ունենում փոխանակումը։ Սպասվում է, որ Կիևը կհանձնի 87 գերիների, իսկ Դոնեցկը Կիևին կհանձնի 55 ուժայինների։ Դոնեցկի ՄԻՊ Դարյա Մորոզովան նշել է, որ այդ ամենի հետ հանդերձ, Դոնեցկից 22 գերի հրաժարվել է հանձնվել Կիևին։ Նրանցից երկուսը համաձայնվել են վերադառնալ Դոնեցկ։

Նմանատիպ նյութեր