211652_close_icon
views-count3114 դիտում article-date 14:52 29-12-2019

Ղազախստանում հրաժեշտ են տալիս ավիաաղետի զոհերին

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում վերջին հրաժեշտն են այսօր տալիս դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածներին, հաղորդում է Interfax-ը։ Սգո արարողությանը մասնակցել է Նուր-Սուլթանի ղեկավար Բակիջան Սագինտաևը, ով երեկ երեկոյան այցելել է զոհվածների ընտանիքներին և ցավակցություն հայտնել ողբերգության կապակցությամբ։ Թաղման արարողությունը կազմակերպել և ծախսերը հոգացել են մայրաքաղաքի իշխանությունները։ Հիշեցնենք, որ Ալմա-Աթա-Նուր-Սուլթան թռչող օդանավը օդ բարձրանալուց մի քանի րոպե անց ընկել է։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 12, վիրավորվել 67 մարդ։ Օդանավում եղել է 93 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։

Նմանատիպ նյութեր