211652_close_icon
views-count16107 դիտում article-date 12:46 29-12-2019

Հուսով եմ, որ բոտեքսն իր արժանի մրցանակը կստանա երկարաժամկետ դատապարտման տեսքով. Կորյուն Գրիգորյան

«Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» ՀԿ նախագահ Կորյուն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/photo.php?fbid=3361039387301281&set=a.831463113592267&type=3&theater]էջում[/url] գրել է. Ավարտվում է 2019թ, և մենք ականատես ենք լինում տարվա ամփոփումների, որոշ դեպքերում այն ուղեկցվում է նաև մրցանակաբաշխությունով, որոնք կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական։ Ես մի այդպիսի մրցանակ կուզեի հանձնել հանցավոր ու մութ անցյալով, իրավապաշտպանի դիմակի տակ թաքնվող, սակայն ոչ փաստաբան բոտեքսին։ Հուսով եմ, որ նա իր արժանի մրցանակը կստանա իր մի քանի համախոհների ու ինչպես հաճախ են ասում իր նառկոշ որդու հետ միասին երկարաժամկետ դատապարտման տեսքով։ Իսկ պատասխան նա պետք է տա․ 1․ բոլորի կողմից շատ սիրված կանադահայ բարերար և մեծ հայ Արփի Մերասի բնակարանի, նրանում առկա գույքի ապօրինի վաճառքի և այդ վաճառքից գոյացած ավելի քան 140 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի յուրացման համար։ 2․ Հովհաննես Երիցյանից շանտաժի միջոցով անշարժ գույքի խլելու փորձի համար։ Ի դեպ թե Արփի Մերասը և թե Հովհաննես Երիցյանը այն մարդիկ են, որոնք ամեն կերպ փորձել են օգնել բոտեքսին։ 3․ Օհանովի 18շ 23 բնակարանի խլելը օրինական տերերից, որի արդյունքում տիկին Սուսաննան ինքնասպան եղավ։ 4․ Լրագրող Նառա Մարտիրոսյանի նկատմամբ կեղծ ապացույցների հաշվին քր գործ սարքելու համար։ Ի դեպ հիշեցնեմ, որ բոտեքսը որպես իրավապաշտպան հանդես գալով տասովկաներ է անում իր նման հանցավոր երևույթներին արդարացնելու համար։ 5․ Միևնույն ժամանակ իրավապաշտպան որպես հանդես գալով ՝ մարմնավաճառի լեքսիկոնով վիրավորում է մարդկանց բարի համբավը։ 6․ ֆեյքերի միջոցով ապահովվում է բոտեքսի ռեյտինգը համացանցում և ճնշում է գործադրվում նրանց նկատմամբ, ովքեր բոտեքսի իրական կերպարն են ներկայացնում հանրությանը։ Կարծում եմ, որ զարմանալու բան չկա մի մարդուց, ում հայրը 5 000 000 ԱՄՆ դոլարի չափով կտակից ոչինչ չի կտակել իրեն և այդ փաստից հետո նա ամեն ինչ արեց հարազատ եղբորը դատելու համար․․․նման մարդը սրբություն ունենալ չի կարող։ Միևնույն ժամանակ ակնհայտ տեսնում ենք ներկա իշխանության հովանավորչությունը բոտեքսի նկատմամբ, որի շնորհիվ անգամ ակնհայտ ապացույցների պարագայում, նա ջրից չոր է դուրս գալիս ու գնալով ավելի մեծ ջանասիրությամբ է վայրահաչում նրանց նկատմամբ, ովքեր դեմ են ներկա իշխանությանը։ Հարգելի ֆեյսբուքյան ընթերցող, ցանկանում եմ նշել, որ այս ցանկը դեռ կունենա շարունակություն իսկ ես կշարունակեմ պայքարել, որ բոտեքսը պատասխան տա իր ապօրինի քայլերի համար։Ես Շարունակում եմ իմ փաստահավաք գործունեությունը բոտեքսի հանցավոր արարքների վերաբերյալ։ Շնորհակալությունս եմ նաև ցանկանում հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր օգնում են ինձ բոտեքսի նման անձնավորության իրական կերպարի բացահայտման գործում։

Նմանատիպ նյութեր