211652_close_icon
views-count5848 դիտում article-date 23:30 28-12-2019

Կարլսենը դարձավ արագ շախմատի աշխարհի չեմպիոն, Արոնյանը 5-րդն էր

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի Մոսկվայում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունում 15 հնարավորից վաստակելով 11,5 միավոր, նվաճեց չեմպիոնի կոչումը։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 10 միավորով գրավեց 5-րդ տեղը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը 9,5 միավորով գրավեց 18-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը վաստակեց 8,5 միավոր և 54-րդն է, Զավեն Անդրիասյանը 8 միավորով 71-րդն է, Մանուել Պետրոսյանը 8 միավորով զբաղեցրեց 75-րդ, Արման Փաշիկյանը 7,5 միավորով 108-րդն է, Տիգրան Պետրոսյանը 6,5 միավորով 161-րդն է։

Նմանատիպ նյութեր