4354 դիտում
11:27 28-12-2019
Չեխիայի նախագահը վրդովված է Պրահայի գարնան հիշատակի օրվա վերաբերյալ ՌԴ արձագանքից․ Deutsche Welle
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ուրբաթ օրը, դեկտեմբերի 27-ին «Պրահայի գարնան»՝ Չեխիայի հիշատակի նոր օրվա կապակցությամբ՝ Ռուսաստանի առարկությունները վրդովվեցուցիչ է անվանել։ Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%BF%D1%80%D0%B5%D0%B7%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BD%D1%82-%D1%87%D0%B5%D1%85%D0%B8%D0%B8-%D0%B2%D0%BE%D0%B7%D0%BC%D1%83%D1%89%D0%B5%D0%BD-%D1%80%D0%B5%D0%B0%D0%BA%D1%86%D0%B8%D0%B5%D0%B9-%D1%80%D1%84-%D0%BD%D0%B0-%D0%B4%D0%B5%D0%BD%D1%8C-%D0%BF%D0%B0%D0%BC%D1%8F%D1%82%D0%B8-%D0%BF%D1%80%D0%B0%D0%B6%D1%81%D0%BA%D0%BE%D0%B9-%D0%B2%D0%B5%D1%81%D0%BD%D1%8B/a-51818078]Deutsche Welle[/url]-ն։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի սկզբին Չեխիայի խորհրդարանն ընդունել էր օրենք, համաձայն որի՝ օգոստոսի 21-ը նշվելու է որպես 1968 թվականին Խորհրդային միության և Վարշավայի պայմանագրի զորքերի կողմից երկրի ներխուժման և դրան հաջորդող բռնազավթման զոհերի հիշատակի օր: Զեմանը օրենքը ստորագրել էր դեկտեմբերի 13-ին:
Մոսկվան այս կապակցությամբ հայտարարել է «մեծ հիասթափության» մասին։ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ նման մոտեցումը «հակասում է 1993 թվականի ռուս-չեխական բարեկամական հարաբերությունների և համագործակցության պայմանագրում ամրագրված երկկողմանի համաձայնագրերին», որտեղ կողմերը «ցանկություն էին հայտնել վերջնական սահմանազատվել տոտալիտար անցյալից, 1968-ին Չեխոսլովակիայի դեմ կիրառված բռնությունը որակվել է անընդունելի, Չեխոսլովակիայի տարածքում խորհրդային զորքերի տեղակայումը՝ չարդարացված»:
«Պրահայի՝ կես դար առաջվա իրադարձություններին վերադառնալու ցանկությունը, դրանք ներառել ժամանակակից քաղաքական ենթատեքստում ներառելու նպատակադրումը, պատմության այս էջը շրջանցելու դժկամությունը մթագնում է ռուս-չեխական հարաբերությունների մթնոլորտը, և այս ամենը դժվար թե նպաստի երկկողմանի գործակցությանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է դեկտեմբերի 18-ին:
Բացի այդ, Զեմանն ասել է, որ իրեն իրավունք է վերապահում չեղարկել իր համաձայնեցված մասնակցությունը Մոսկվայում անցկացվող տոնակատարությանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ:
Զեմանի տեսակետը զարմացրել է չեխական հասարակությանը, քանի որ նախկինում նա համարվում էր ռուսամետ: Զեմանը Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությանն է անդամակցել 1968 թ.։ Երկու տարի անց նրան վտարել են այնտեղից՝ Պրահայի գարնան ընթացքում սովետական բռնազավթումը քննադատելու պատճառով :
Նմանատիպ նյութեր
4307 դիտում
10:46 01-05-2020
Նոր Զելանդիան հանրաքվե կանցկացնի կանեփի օրինականացման վերաբերյալ. Deutsche Welle
1352 դիտում
13:49 20-04-2015
Գերմանիայի քաղաքական գործիչները պատրաստ են հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն. Deutsche Welle
Այս բաժնից
853 դիտում
07:21 09-11-2024
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
1150 դիտում
09:00 08-11-2024
ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում. փոփոխություններ ԸՕ-ում. «Ժողովուրդ»