211652_close_icon
views-count6565 դիտում article-date 09:42 28-12-2019

Ստորգետնյա պահեստարանում հայտնաբերված հանածոն տնօրինելու կարգը հստակեցվել է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Եթե կարևորագույն նշանակության ստորգետնյա պահեստարան է կառուցվում և օգտակար հանածո է հայտնաբերվում, ապա ինչ է արվելու: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է այդ հանույթի թույլտվության տրամադրման կարգն ու տնօրինման պայմանները: Ընդգծենք սակայն, որ այս պարագայում խոսքը ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի մասին է: ՏԿԵՆ-ը վստահեցնում է, որ ներկայումս կարգավորված չեն ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները, մինչդեռ դա ռազմավարական նշանակություն ունի պետական շահի և ազգային անվտանգության տեսանկյունից: Միանգամից ասենք՝ հստակեցված է, որ պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձը կարող է տնօրինել կարևորագույն նշանակության օբյեկտ համարվող ստորգետնյա պահեստարանների կառուցման, ստեղծման կամ շահագործման ընթացքում առաջացած հանույթը…»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր