Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում, մայրաքաղաքի տարբեր շրջաններից թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկվել 3 քաղաքացի։
Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ, մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածի փաթեթ, «PNG 300» գրառմամբ՝ «լիրիկա» տեսակի թմրամիջոցի 10 հաբ։
Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]