211652_close_icon
views-count5000 դիտում article-date 15:31 27-12-2019

Վրաստանի առաջին նախագահի որդին բուժումը կշարունակի արտասահմանում

Վրաստանի առաջին նախագահի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան, ապաքինվում Է. ընտանիքը պլանավորում Է նրան արտասահման տանել վերականգնման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գամսախուրդիայի կնոջը՝ Աննա Ջաբաուրիին: Ցոտնե Գամսախուրդիան դեկտեմբերի 19-ի երեկոյան հարձակման Է ենթարկվել Թբիլիսիի կենտրոնում: Ականատեսների խոսքով՝ մի քանի մարդ Է հարձակվել նրա վրա, երբ նա դուրս Էր գալիս տնից: Ծայր առած ծեծկռտուքի ընթացքում նա դանակի մի քանի վերքեր եւ բութ իրով հարվածներ Է ստացել ու տեղափոխվել Է հիվանդանոց: Նույն գիշերը նա երկու բարդ վիրահատության Է ենթարկվել: «Նրա առողջական վիճակը կայուն Է: Համակարգչային շերտագրության մեջ ոչ մեծ դրական դինամիկա կա: Մենք միեւնույն Է մտածում ենք նրան (արտասահման – խմբ.) տեղափոխելու մասին, որովհետեւ համոզված չենք, թե ապագայում բարդացումներ չեն լինի… Մոտ օրերս կորոշվի, թե մենք նրան ուր կտանենք եւ ինչպես»,- հայտարարել Է Ջաբաուրին: Վրաստանի առաջին նախագահի որդու վրա հարձակման մեջ կասկածվող հինգ հոգին արդեն ձերբակալված են: Նրանց առաջադրվել Է դիտավորյալ սպանության փորձի մեղադրանք, հաղորդել Է Sputnik-ը:

Նմանատիպ նյութեր