211652_close_icon
views-count314725 դիտում article-date 15:04 27-12-2019

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են «յաշիկի» հաստագլուխ վարորդին, ում՝ «յաշիկով» հանդերձ, բերման են ենթարկել ոստիկանություն. նա դառել էր խոնարհ հարս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել այսօր՝ համացանցում տեղադրված այն «հաստագլխին», ով Պռոշյան փողոցում, իջնելով իր վարած «յաշիկից», անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել հասարակության նկատմամբ և հարվածներ հասցրել տաքսու տարեց վարորդին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ «լավ տղեն» հաշվառված է Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի 11 շենքում, սակայն փաստացի բնակվում է Օրբելի փողոցի 65 շենքում: Նա 48-ամյա Գրիգոր Ալբերտի Սիմոնյանն է: Ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել նաև «յաշիկը»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները նրան հայտնաբերել ու ոստիկանություն են բերման ենթարկել քաղաքակիրթ ձևով, մինչդեռ շատ օգտատերեր ինչպես նաև քաղաքացիներ, պահանջում էին, որպեսզի այդ մարդ կոչված արարածին բերման ենթարկեին նույն եղանակով, ինչպես որ նա վարվել էր տարեց տղամարդու հետ: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/27/1143916/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes G-ի վարորդը ծեծի էր ենթարկել տաքսու տարեց վարորդին։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութից երևում է, թե ինչպես Mercedes–ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ինչից հետո իջնում է իր մեքենայից ու սկսում հարվածներ հասցնել վարորդին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «յաշիկի» համարանիշներն էին՝ 010 DO 10 և այն հաշվառված է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գրանցված «Էդեմ –Հաուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում: [b] «յաշիկի» վարորդ, 48-ամյա Գրիգոր Ալբերտի Սիմոնյանն է, ով Արաբկիրի ոստիկանների կողմից բերման է ենթարկվել[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0875857001577445153320735.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր