211652_close_icon
views-count6488 դիտում article-date 11:31 27-12-2019

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/12/27/Meliqyan/3174901?fbclid=IwAR3FMoKdtE9jEhy9CvvjmZdM-TOI0dLpLwwYuBc1zXsCOdrAVlYqhi0h-fE]Tert.am[/url]-ը գրում է. «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին նա ասաց ՍԴ բակում լրագրողների հետ ճեպազրույցում: «Արդեն շատ ավելի հստակ է դառնում այս ամբողջ պրոցեսը: ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելը՝ կամավորության մասին այդքան փողահարված օրենքից հետո (ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենք-Tert.am): Եթե որևէ մեկը այս երկրում կարծում է, որ այս օրենքը, բոլոր գործընթացները և Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը պատճառական կապի մեջ չեն, դժվար է տրամաբանական համարել այս մոտեցումը»,-ասաց Մելիքյանը և հավելեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը որոշակի ժամանակահատված՝ մինչև նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը, օժտված է եղել ընդհանուր անձեռնմխելիությամբ, պետք է հասկանալ՝ այն հետադարձ ուժ ունի՞, թե՞ ոչ: Հիշեցնենք՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է, իսկ ՍԴ դատարանի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։ Նշենք, որ դեռևս պարզ չէ՝ ինչ գործի շրջանակում է հարցաքննվում ՍԴ նախագահը։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/27/Meliqyan/3174901?fbclid=IwAR3FMoKdtE9jEhy9CvvjmZdM-TOI0dLpLwwYuBc1zXsCOdrAVlYqhi0h-fE]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր