211652_close_icon
views-count3234 դիտում article-date 10:29 27-12-2019

Մարդն ու ձեռագիր-մատյանը միմյանց կապված են եղել ծնողի ու որդու զգացումով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայ ժողովուրդը աներեւակայելի նվիրում ու սրբազան զգացում է ունեցել ձեռագիր-մատյանների նկատմամբ՝ դրանցում մարմնացած տեսնելով իր էությունը, իր ինքնահաստատման առնհավատչյան։ Մագաղաթյա այդ մասունքներն իրենց մեջ պահում են մեր ամենամեծ հարստությունները՝ ազգի ոգեղեն գանձերը։ Մեր հինավուրց մատյաններից յուրաքանչյուրը, ասես կենդանի մի ոգի, գոյատեւման իր դժվարին ճամփան է անցել։ Հայ մարդն ու ձեռագիր-մատյանը հաճախ միմյանց կապված են եղել ծնողի ու որդու սրբազան զգացումով։ Եվ ինչպե՜ս է դա զգացել լիտվացի մեծանուն բանաստեղծը. Եվ Հայաստանում, երբ մեկի տանը չէր ծնվում զավակ, Գիրք էին առնում ու որդեգրում, Եվ մինչեւ հիմա գիրքը այս երկրում որդու պես է թանկ, Ու որդու պես են գիրքն այստեղ սիրում։ Էդուարդաս Մեժելայտիսի այս տողերի ճշմարտացիությունը հաստատվում է հարյուրավոր օրինակներով։ Ձեռագիր մատյաններն էլ իրենց ստեղծողների նման տեղահան, պանդխտության դատապարտված, դեգերել են աշխարհից աշխարհ՝ ամենուր քարոզելով գեղեցկի գաղափարը։ «Հայ ժողովրդի ոգին միշտ տառապանքի ու չարչարանքի գնով աշխարհի անցուդարձերին անմիջականորեն մասնակցելու մեջ է»,– գրում է ակադեմիկոս Դ. Լիխաչյովը։ Բյուզանդական աղբյուրները վկայում են, որ 792 թվականին, Հռոմը հազարավոր հայերի ինչ-որ պատճառով աքսորում է Սիցիլա՝ խարանելով նրանց ճակատները։ Նրանք այդ կղզում էլ մնացին եւ դարձան տեղաբնակ։ Այդ դեպքից 11 դար անց եվրոպացի գիտնականները ջանում էին պարզել, թե ովքե՞ր են, որ անտեսելով իտալական կամ բյուզանդական ճարտարապետության ավանդույթները, Սիցիլիայում կառուցել են խաչաձեւ հատակագիծ ունեցող արեւելյան բազիլիկ եկեղեցիներ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր