211652_close_icon
views-count3729 դիտում article-date 09:13 27-12-2019

2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսում քաղաքական պայքարի պատկերը․ «Ամերիկայի ձայն»

Անցնող տարին լի էր քաղաքական զարգացումներով ԱՄՆ Կոնգրեսում: Այն սկսվեց աննախադեպ քանակի կոնգրեսական կանանց, ազգային ու կրոնական փոքրամասնությունների երդմնակալությամբ ու ավարտվեց նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացով։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5221512.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ 2019 թվականը մեկնարկեց կառավարության մասնակի փակմամբ, երբ նախագահ Դոնալդ Թրամփը չհաստատեց բյուջեն, որի արդյունքում պետական հաստատությունները մասնակիորեն դադարեցին գործել: Այս իրավիճակը տևեց շուրջ 35 օր՝ զարմացնելով նորընտիր օրենսդիրներին: «Գործին նախնական ծանոթանալու որևէ ժամանակ չեղավ: Հունվարի 3-ին մեր երդմնակալության արարողությունն էր, իսկ մի քանի ժամ հետո մենք արդեն քվեարկում էինք կառավարության վերաբացման օրինագծի շուրջ»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Քեթի Փորթերը: Այդ ողջ շրջանն անցավ քաղաքական սուր պայքարում: Դրան հատկապես նպաստում էր այն հագամանքը, որ դեմոկրատները մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում, իսկ հանրապետականները՝ Սենատում: «Ամեն մեկը մեղադրում է մյուսին: Եվ արյդունքում հայտնվում ենք փակուղիում: Որևէ լուրջ զարգացում չկա ամերիկացիներին հուզող խնդիրների կարգավորման հարցում»,- ասում է Քափրի Քաֆարոն Ամերիկյան համալսարանից: Այս ամնենի հետ մեկտեղ իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ դեմոկրատները սկսեցին նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու գործընթացը: Սակայն չնայած քաղաքական լարվածությանը՝ դեմոկրատների վերահսկման ներքո գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հասավ հանաձայնության նախագահ Թրամփի հետ Մեքսիկայի ու Կանադայի հետ ԱՄՆ համաձայնագրի հարցում: «Նա նախագահ է, և եթե ցանկանում եք առաջ շարժվել, ապա պետք է աշխատեք նրա հետ: Քաղաքական գործիչները գիտակցում են դա և գիտեն, որ պետք է առաջ շարժվեն օրենսդրական դաշտում»,- ընդգծում է Միշել Սվերսը Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանից: Այսպիսով այս տարվա ընթացքում քաղաքական կողմերը հասան որոշակի համաձայնության մի շարք ոլորտներում, օրինակ ազատ զենքի վաճառքի ուսումնասիրության, ծխախոտի օգտագոծման տարիքի մեծացման կամ սահմանային պատի կառուցման հարցերում: Չեղան համաձայնություններ առողջապահության, ներգաղթի և մի շարք այլ ոլորտներում: Հեռացող տարում ընդունվեցին նաև միջազգային հարաբերությունների ոլորտում մի շարք օրենքներ: Օրինակ՝ Հոնկոնգում մարդու իրավունքների և այդ տարածքի ինքնորոշման պաշտպանության մասին օրենքը, որի ստորագրման համար Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երախտագիտություն հայտնեց նախագահ Թրամփին: Նշենք նաեւ, որ Կոնգրեսի երկու պալատներն ընդունեցին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր: Այս հարցում Սպիտակ տան դիրքորոշումը դեռևս որևէ փոփոխության չի ենթարկվել: Ցեղասպանության բանաձևերին զուգահեռ երկու պալատներն ընդունեցին Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման օրենքներ: Միջազգային հարաբերություններին առնչվող մեկ այլ օրենքներից էր Ույգուրների իրավունքների պաշտպանության ակտը: Հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթն այս առիթով ընգծել է, որ ԱՄՆ պետք է մեկընդմիշտ ոչ ասի մշակութային ցեղասպանությանը և ջարդերին, որից տուժում են ույգուրներն ու այլ փոքրամասնությոնները Չինաստանում: Դրա հետ մեկտեղ եղան անհամաձայնություններ: Օրինակ՝ նախագահ Թրամփը վետո կիրառեց Սաուդյան Արաբիային, Միացյալ Արաբական Էմիրությանը, Անգլիային, Ֆրանսիային, Իսպանիային և Իտալիային զենք չվաճառելու նախաձեռնության շուրջ: Ձախողվեց նաև Եմենում Սաուդյան Արաբիայի օգտին ամերիկյան ներգրավածությունը դադարեցնելու փորձը: Փորձագետների կարծիքով քաղաքական ճամբարների միջև անհամաձայնությոնները 2020 թվականին էլ ավելի կխորանան, քանի որ ԱՄՆ ներթափանցում է ընտրական տարի:

Նմանատիպ նյութեր