211652_close_icon
views-count2635 դիտում article-date 22:14 26-12-2019

Այսինքն՝ ով ուզի, երբ ուզի, ում ուզի, լսի՞. ոնց որ բռնեք մարդու վրա «ժուչոկ» դնեք». Սասուն Միքայելյան. news.am

«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը մարդու իրավունքների սահմանափակում է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Այսինքն՝ ով ուզի, երբ ուզի, ում ուզի, լսի՞ մարդուն: Ոնց ես մարդուն գաղտնի լսում: Կարող ես ամեն ինչ լսել՝ ում հետ է ժամադրվել, ինչ է արել: Ոստիկանության նախկին աշխատողներ կան, հին բնավորության համաձայն, ամեն ինչ կարող են անել, որ նման բաները լսեն: Ես չգիտեմ՝ ինչ դեպքում ոստիկանն իրավունք ունի լսելու: Եթե մենք այս ձեւով ենք ուզում մեր երկրում կարգ ու կանոն հաստատել, դա, իմ կարծիքով, չի լինի»,- ասաց նա, ապա հավելեց. «Մարդուն ոնց որ բռնեք «ժուչոկ» դնեք վրան, թող ֆռռա»: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց, թե խոսքը «ժուչոկների» մասին չէ: «Եթե «ժուչոկ», կարող է հավաքարարն առավոտն այստեղ դրած լինել: Այս իրավակարգավորումը վերաբերում է հեռախոսային լսումներին, որոնք իրականացվում են միայն դատարանի որոշմամբ»,-ասաց նա: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/551921.html?fbclid=IwAR3iXEb53q3_WnWPPLfVLFXFCdIiE1mVDzK2I64L3mvipYApeMWbk54jWPM]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր