211652_close_icon
views-count2223 դիտում article-date 20:54 26-12-2019

Փաշինյանն ընդունել է մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կառավարությունում ընդունել է մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին: Վարչապետը ցավակցություն է հայտնել հարազատներին և նշել է, որ դա բոլորի կորուստն է: Լսելով հարազատներին՝ ՀՀ վարչապետն ասել է, որ հարուցված քրեական գործով ներկայումս ընթանում է քննություն: «Հիմա ընթանում է քննություն, և քննությամբ պետք է պարզվի, թե ինչ է տեղի ունեցել: Ամեն ինչ կանենք, որպեսզի քննությունն օբյեկտիվ լինի»,- ընդգծեց Փաշինյանը: Իսկ ինչո՞ւ են նմանատիպ դեպքերը կրկնվում հարցին Փաշինյանը պատասխանեց. «Մեր երեխաները «քուչեքում» շարունակում են «գողական» արժեքներով ապրել, արժանապատվության աղավաղված զգացում ունենալ, մարդու կյանքը չգնահատել: Փողոցներում, այսպես ասած, «գողականներին» որպես լավ օրինակ ենք ցույց տալիս, հետո չենք մտածում, որ դա երեխաների մոտ ինչպես է արտահայտվելու: Մենք դրա համար ասում ենք, որ պետք է իրար նկատմամբ հարգանքով լինել»: Ավելի վաղ, մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները փակել էին Երևանի Տիգրան Մեծի պողոտան՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Արթուր Աջամյանը մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է դեկտեմբերի 2-ին ժամը 6:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Իսկ նրա ծառայակից 20-ամյա Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր