211652_close_icon
views-count3925 դիտում article-date 22:25 26-12-2019

Քոչարյանի պաշտպանները խափանման միջոցի փոփոխության հարցով դիմելու են Վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խափանման միջոցի փոփոխության հարցով դիմելու են Վճռաբեկ դատարան: «[url=https://armenpress.am/arm/news/1000243.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: «Այսօր ստացել ենք Վերաքննիչ դատարանի որոշումը և, իհարկե, անպայման դիմելու ենք Վճռաբեկ դատարան»,- նշեց Ալումյանը: Դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Լուսինե Աբգարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 18-ին մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը դատավորին: Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել:

Նմանատիպ նյութեր