211652_close_icon
views-count3447 դիտում article-date 23:38 26-12-2019

Ազգային ժողովը 2019-ին տնտեսել է շուրջ 387 մլն դրամ

ՀՀ Ազգային ժողովը 2019թ. ընթացքում կարողացել է իրեն հատկացված միջոցներից խնայել և տնտեսել շուրջ 387 միլիոն դրամ: Այս մասին դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ընդունելության ժամանակ նշեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: «2019թ. ընթացքում ԱԺ աշխատակազմի ղեկավարության կողմից ավելի արդյունավետ գործունեություն կազմակերպելու շնորհիվ հնարավոր է եղել տնտեսել շուրջ 387 մլն դրամ, որից 80 միլիոնը վերաբերում է տեխնիկական, տրասնպորտային միջոցների նյութերին, սպասարկմանը: Ենթադրաբար, այստեղ խոսքն առաջին հերթին բենզինի մասին է: 27 միլիոնը տնտեսվել է էներգետիկ սպասարկման շնորհիվ»,- ասաց Միրզոյանը: ԱԺ նախագահը աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց խորհրդարանի աշխատակազմին:

Նմանատիպ նյութեր