211652_close_icon
views-count3344 դիտում article-date 20:02 26-12-2019

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ «Ռուսաստանում բարձր են գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա: Համոզված եմ, որ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, բոլոր ոլորտներում կառուցողական երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում գործընկերային փոխգործակցությունը բխում են մեր ժողովուրդների շահերից, համահունչ են տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը»,-մասնավորապես ասված է ուղերձում: ՌԴ նախագահը Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն:

Նմանատիպ նյութեր