211652_close_icon
views-count1646 դիտում article-date 19:10 26-12-2019

Հրայր Թովմասյանը վաղը կհարցաքննվի ՀՔԾ-ի կողմից

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 27-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կհարցաքննի Հրայր Թովմասյանին: Պաշտպանին այդ մասին հայտնել է ՀՔԾ քննիչը: «Վաղը` ժամը 10:00-ին, Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննելու են Հրայր Թովմասյանին»,- ասաց պաշտպանը: Թե ինչ գործով է Հ. Թովմասյանը հարցաքննվելու, պաշտպանը չհայտնեց:

Նմանատիպ նյութեր